вторник, 17 апреля 2012 г.

Հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում

Հիմա մի ամբողջ կուրս բլոգ բացեց , բայց նրացից ովքեր , որպես իսկական նվիրյալներ, կպահեն բլոգը հարցական է :
Այս խնդիրն առկա է նաև Ազգային ժողովի ընտրություններում: Ամեն անգամ, երբ գալիս է ժողովրդից ձայն «մուրալու»  ժամանակը,  մեր պոտենցիալ պատգամավորները հանկարծ հասկանում են , թե ինչքան շատ են սիրում մեզ ու պարզվում ա , որ միչև հիմա գիշերները չէին քնում և մտածում էին մեր խնդիրների մասին : Վաաաայ ամաաաան, բա տենց կարելիա՞ այ ժողովուրդ ջան , էդ մարդիկ ձեր բարորության մասին են մտածում , ուզում են , որ դուք վաղը ունենք ոչ թե անիմաստ այգի, այլ իսկական և եվրոպական չափանիշներին համապատասխան բուծիկ:
Հիմա առակս ի՞նչ կուսուցանե... ինքներդ որոշեք (  եթե իհարկե շիզոֆռենիկ եք :D) : Ի դեպ հիշեք, որ նրանք Համլետներ ունեն , իսկ մենք դեռ միայն օլիգարխներ:
Եվ ընդհանրապես, իմ հայ ժողովուրդ,  ով խիղճ ունի , կտուժի, երբ կգիտակցի սխալը: Հենց այդ էլ կլինի նրանց պատիժը:
Մեզ մնում է հուսալ ու հավատալ, որ խիղճը կփոշմանի ու կվերադառնա իր տիրոջ մոտ, ինչպես փնթի Սեթի մոտ վերադարձան իր շորերը :
Photos by me


2 комментария:

  1. իմ կարծիքով նույն խնդիրը ընտրություններում չկա, նրանցից ոչ մեկն էլ "նվիրյալ" չի դառնա, այսինքն` կմնա նվիրյալ, իր գրպանի, իր շահերի նվիրյալը...

    ОтветитьУдалить
  2. դե պետք չի տենց վատ տրամադրվել, ասում են հրաշքներ էլ են լինում: Մեկել տեսար բարի փերին իրա փայտիկով ծլնգ արեց ու օլիգարխը դարձավ օլիգաՌ :)

    ОтветитьУдалить