.jpg)
Գրագողությունները , արտասահմանյան լրատվությունից սխալ թարգմանությունները, էլ չեմ ասում վիրավորանք հասցնելն ու ուրիշի անձնական կյանքին խառնվելն այսօր դարձել են լրատվամիջոցների ամենօրյա ու շարքային խախտումները:Ինտերնետը իր հետ բերելով օպերատիվություն, բերեց նաև մի շարք անվերահսկելի խնդիրներ:
Օրինակ` գրագողության վերահսկումը հաճախ անկառավարելի է դառնում և լրագրողի չի կարողանում պաշտպանել իր իրավունքը, քանի որ հաճախ տեղյակ չի լինում, որ իր նյութը «copy – paste» է արել նյութ գրելու հավես չունեցող մի լրագրող:Որոշ լրատվական կայքեր ունեն իրենց ներքին կարգավորումները այս հարցի շուրջ:
MediaMax – ը թույլ է տալիս իր ինֆորմացիայի միայն մասնակի օգտագործում:
Իսկ ինչ վերաբերվում է հղումնեին, հաշվի առնելով այն, որ այսօր գոյություն ունեցող անթիվ-անհամար կայքերի մեծ մասը գոյատևում է հանուն ռեյթինգի, «իրեն թույլ չի տալիս» հղում կատարել այլ կաքին: Վերջերս, հայտնաբերեցի մի բլոգ, որտեղ տեղադրվում են տարբեր կայքերից ու բլոգերից նկարներ իսկ հղումներ կամ նկարի հեղինակի անուններ չեն նշվում, այլ նկարի ներքևի հատվածում նշվում է կայքի հասցեն (http://ts-blog.do.am/publ/40-1-0-284):
Իսկ հիմա անդրադառնամ անձին վիարվորանք հասցնելու և անձնական կայնքին խառնվելու լրատվությունների վատ սովորությանը:
Բլոգերի ակտիվ օգտագործումը , որպես լրատվական հարթակ, և բլոգերի ոչ պաշտոնական ձևաչափը հաշվի առնելով նշեմ, որ դրանք չեն վերահասկվում որևէ գերադասի կողմից (խմբագրի) և բլոգերները արտահայտում են չափից դուրս ազատ ու առանց հիմնավորման կարծիքներ, որոնք հաճախ խախտում են այլոց իրավունքներն ու վիրավորում են ուրիշի անձը:
Վերջերս Աժ ընտրություների հետ կապված ստեղծվել էին մի շարք բլոգեր, որոնք PR կամ սև PR էին իրականացնում, այս կամ այն քաղաքական ուժի դեմ (http://arabkir.blogspot.com/2012/05/blog-post_9837.html ):
Blohgnews – ում ( http://blognews.am/arm/ )
կարող է գրառում կատարել յուրաքանչյուր քաղաքացի և պարզ է դառնում, որ այստեղ էթիկական խնդիրներին հետևելը, անհնար է դառնում:
Ինձ համար ամենացավոտ խնդիրներից մեկը բանակային և հայ - ադրբեջանական ու հայ - թուրքական խնդիրներին վերաբերող հարցերն են: Կարծում եմ սրաքն այն ոլորտներն են, որտեղ լրագրողն առանց բավարար գիտելիքի իրավունք չունի մուտք գործել:
Իսկ ի՞նչ են անում մեր ինտերնետային լրատվամիջոցները. հրապարակում են չճշտված և պաշտոնապես չհաստատված տեղեկություններ սահմաներում եղած սպանությունների մասին, ՊՆ - ից առաջ հրապարակում են անուններ սպանված զինվորների մասին, էլ չեմ ասում ադրբեջանական կայքերից կատարած անգրագետ թարգմանությունների մասին:
Օրինակ Yerkir.am գրել էր, որ երեք զինծառայողներ դարձել են ադրբեջանական հրոսակների զոհը: Նյութի մեջ նշված էր նաև, որ հակառակորդը «անարգել հասել էին ճանապարհին,որից ուղիղ գծով ընդամենը 200 մետր այն կողմ խաղաղ գյուղացին է: Սա արդեն ամենաթողության
ամենավառ օրինակն է, որին ոչ մի արդարացում չկա եւ չի կարող լինել»: Սակայն այն թե որտեղի՞ց է իմացել կայքը, որ տղաները սպանվել են ադրբեջանական խմբի կողմից, որը հասել է գյուղի մոտ կայքին հայտնի չէ (http://www.yerkir.am/am/news/24396.htm):
Ամենացավալի խախտումները տեղի են ունենում ադրբեջանական կաքերից կատարած սխալ թարգմանություններում:
Օրինակ` Slaq.am – ը ապրիլի 7 – ին տեղադրել էր մի նյութ, որ վերնագրված էր` «Հայերը ադրբեջանցի սպայի են սպանել» (http://www.slaq.am/arm/news/58095/):
Կարծում եմ հատկապես նման խնդիրներին վերաբերող սխալներն աններելի են:
Մեկ այլ դեպքում լրագրողները շտապելով առաջինը տեղադրել լուրը մեկը մյուսի հետևից տարածում են չճշտված տեղեկություններ:Lragir.am – ը գրել էր, որ արմավիրում
զինվորը կամուրջից նետվել է ու մահացել: Որոշ ժամանակ անց նույն տեղեկատվությունը տարածել էր 1in.am - ը` ընդ որում դնելով 2011թ. մարտին ինքնասպանություն գործած մարդու
դիակի նկարը:
MediaMax – ի տնօրեն Արա Թադևոսյանը անդրադառնալով
ժուռնալիստական էթիկայի խախտման դեպքերին նշել է. «Վերջին շրջանում շատ ենք խոսում լրագրողական էթիկայի եւ Հայաստանում դրա բացահայտ ճգնաժամի մասին: Միշտ գալիս եմ այն եզրահանգմանը, որ իրավիճակը կարող է փոխել միայն ինքնակարգավորումը` այս կամ այն ձեւով: Սակայն մոռանում ենք, որ ինքնակարգավորման համար կա մեկ կարեւոր նախապայման` ընդհանուր արժեքներ ու սկզբունքներ եւ «զրո հանդուրժողականության» քաղաքականություն դրանց խախտողների նկատմամբ»:
Նշեմ, որ Եվրոխորհուրդը ընդունել է հոդված այն մասին, որ ինտերնետը ևս վերահսկվում ու պաշտպանվում է օրենքով և քանի որ Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, դրույթը վերաբերում է նաև Հայաստանին:
Էթիկայի խախտումները պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ մարդու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ:
Իսկ վերջերս «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի անդամները ստեղծել են «Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը», որը պարունակում է առցանց լրագրողի 10 կանոն: Կանոնակարգը ապրիլի 1-ին, ստորագրվել է մասնակից 18 լրագրողների կողմից: